Ծառուկյանն իր տարեդարձը նշել է Մոնակոյում. «Ժամանակ»
Նոյեմբերի 25-ին Գագիկ Ծառուկյանն իր տարեդարձը նշել է Մոնակոյում։ Նա Երևանից չարթերային թռիչքով մեկնել է նոյեմբերի 24-ին։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը իր 60-ամյակը նշել է նեղ ընտանեկան միջավայրում։
Ծննդյան տարեդարձին չեն կարողացել մասնակցել ոչ հայաստանցի, ոչ արտասահմանցի ընկերներն ու ազգականները։ Ծառուկյանն ու ընտանիքը որոշել են տարեդարձը նշել միասին։ Ծննդյան արարողությանը ներկա են գտնվել Ծառուկյանի հայրը, մայրը, կինը, որդիները և դուստրերն իրենց ամուսինների հետ։ Ծառուկյանը Հայաստան է վերադառնալու այսօր։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում