Հենց այնպես չէ կապի նախարար նշանակվել «Ռոստելեկոմի» ներկայացուցիչը. «Հրապարակ»
Կառավարության միջանցքներում ներքին «եռուզեռ» է. այնտեղ կարծում են, որ հենց այնպես չէ կապի և տրանսպորտի նախարար նշանակվել «Ռոստելեկոմի» ներկայացուցիչը, ու առժամանակ հետո, ըստ ամենայնի, կառավարության U.com կապը կփոխարինեն «Ռոստելեկոմով»:
Կապի նախարար Վահան Մարտիրոսյանից «Հրապարակ»-ը փորձել է ճշտել` հնարավո՞ր է նման բան։ «Տեղյակ չեմ, դա մասնավոր գործարք կարող է լինել»: Հարցին՝ բայց ինքներդ «Ռոստելեկոմին» մոտ կանգնած մարդ եք, չէ՞, նա պատասխանել է. «Հիմա` ոչ, ես վաղուց վաճառել եմ իմ բաժնեմասը եւ դուրս եմ եկել այնտեղից` արդեն մի քանի տարի»: Դիտարկմանը, թե անհնա՞ր եք համարում նման բան, Մարտիրոսյանն արձագանքել է. «Ցանկացած բիզնես միջավայրում էլ նման բաներ հնարավոր են, սակայն ես տեղեկացված չեմ»:
«Ի դեպ, հիշեցնենք նաև, որ ապրիլյան պատերազմից հետո U.com-ը ղարաբաղյան սահմանին կապի միջոցներ էր անցկացնում, և այսօր, Ստեփանակերտում նստած, Բակո Սահակյանը և պաշտպանության համակարգի ներկայացուցիչներն ինտերնետով այլևս տեսնում են այն, ինչ կատարվում է սահմանագծում: Ինչպես նաև նոր տեխնոլոգիական խլացուցիչներ դնելու գործով են զբաղված, որ հակառակորդի թռչող սարքերի հեռակառավարման հնարավորությունները նվազեցնեն»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա