Կոլումբիայում բրազիլական ֆուտբոլային հավաքականին տեղափոխող ինքնաթիռ է վթարի ենթարկվել
Կոլումբիայում 72 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնումէ Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Washington Post-ին: Ինքնաթիռը դուրս է եկել Բոլիվիայից և կործանվել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի օդանավակայանի ճանապարհին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռում է եղել «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային թիմը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 27 ֆուտբոլիստ, ինչպես նաև՝ լրագրողներ:
«Շապեկոենսե»-ի առաջիկա խաղը պետք է լիներ Հարավամերիկյան գավաթի եզրափակիչում կոլումբիական «Ատլետիկո Նասյոնալ»-ի հետ:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռում եղել է 81 մարդ, որից 72-ը՝ ուղևոր, 9-ը՝ անձնակազմի անդամներ:
Կոլումբիայի իշխանությունները հայտնել են, որ որ նախնական տվյալների համաձայն կան ողջ մնացածներ: