Բաղդասարյանը վաղը ազատ կարձակվի
Gelandewagen սկանդալային ավտոարշավի հայազգի մասնակից Մառա Բաղդասարյանը 24-օրյա ազատազրկումից հետո չորեքշաբթի ազատ կարձակվի: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղարին:
Նրա խոսքով, դատարանը դեռ ամբողջությամբ չի քննարկել Բաղդասարյանի չվճարած տուգանքների մասին նյութերին:
«Լսումներ կլինեն մինչև դեկտեմբերի 22-ը»,-նշում է աղբյուրը:
Ազատ արձակվելուց հետո Բաղդասարյանը պետք է կատարի 595 ժամ հարկադիր աշխատանք՝ Մոսկվայի Սոկոպ թաղամասում աշխատելով որպես դռնապան:
Բաղդասարյանին ձերբակալել էր ոստիկանությունը ոչ ճիշտ կայանման համար, հետագայում պարզվել է, որ կինն ունի չվճարած մեծածավալ տուգանքներ, որոնք նշանակվել են երթևեկության կանոնները խախտելու համար:
Դատարանը ստացել է տուգանք չվճարելու վերաբերյալ 51 նյութ, ծանոթացել է 47-ին: Ընդհանուր առմամբ տուգանքը կազմում է 139 հազար ռուբլի: Դատարանում կինն ընդունել է մեղքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա