Ինչո՞ւ եք սեղմում պատգամավորին. Հրանտ Բագրատյան
Պատգամավորի խնդիրը խոսելն է՝ ինչո՞ւ է սահմանափակվում պատգամավորի ելույթը: Պատգամավորին ընտրել են, որպեսզի նա արտահայտվի, ինչո՞ւ եք սեղմում,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նման հարցադրում արեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Հարակից զեկուցող Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց նախագծի հեղինակերի փաստարկը, որ՝ տաս րոպեի ընթացքում հաճախ մտքերը կրկնվում են, նիստերը ձգձգվում են, դրա համար առաջարկվել է հինգ րոպե: Նա նշեց, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է դարձնել յոթ րոպե, հեղինակները կարծես համաձայնվել են:
Հարակից զեկուցող արդարադության նախարար Արփինե Հովհաննիսանը խոսեց օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության վերաբերյալ: Նա նշեց, որ կառավարությունը ներկայացրել է եզրակացություն մի փաստաթղթի շուրջ, որը պաշտոնապես ներկայացված է եղել կառավարությանը, բայց այսօր քննարկվող նախագիծը զգալիորեն թոթափել է այն մտահոգությունները, որոնք կառավարություն ուներ իր եզրակացության նախագիծը ներկայացնելիս:
«Կարծում եմ՝ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիում նաև այդ մտահոգությունները, որոնցից շատերը նաև բարձրաձայնվել են պատգամավորի կողմից, քննարկման առարկա կդառնան և լրամշակված տարբերակը կներկայացվի խորհրդարանի դատին: Այդ ժամանակ կառավարությունը կներկայացնի իր վերաբերմունքը վերջնական փաստաթղթի շուրջ»,- ասաց արդարադատության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Խմբակցություններն ավելի ամուր պահելու համար որոշակի գործիքակազմ է ներդրվելու
- Ներկայացվեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան