Բեյլն ու Վարդին՝ «Տարվա մարդ» կոչման հավակնորդներ
Ուելսցի Գարետ Բեյլն ու անգլիացի Ջեյմի Վարդին կարող են ստանալ «Տարվա մարդ» հեղինակավոր մրցանակը։ Հանրահայտ BBC-ն հրապարակել է 16 մարզիկից բաղկացած իր ցուցակը, ովքեր կհավակնեն Մեծ Բրիտանիայում «Տարվա մարդ» կոչմանը։ Ֆուտբոլիստներից միայն երկուսն են հավակնում այդ մրցանակին՝ մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը և «Լեստերի» հարձակվող Ջեյմի Վարդին։
Բուքմեյքերները Վարդիի հաղթանակը գնահատում են 100x1 հավանականությամբ։ Նախորդ մրցաշրջանի համեմատությամբ սարսափելի մեկնարկի պատճառով Վարդին մրցանակ ստանալու հնարավորություններ գրեթե չունի։
Գլխավոր ֆավորիտը թենիսիստ Էնդի Մարրեյն է, ով մրցաշրջանն ավարտել է աշխարհի թիվ 1 ռակետի կարգավիճակում։ Մարրեյի համար այդ մրցանակը կարող է երրորդը լինել վերջին 4 տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։