Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է վաղաժամ հեռանալ պաշտոնից
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն ներողություն է խնդրել երկրի բնակիչներից կապված իր շրջապատում ծագած կոռուպցիոն սկանդալի հետ և պատրաստակամություն է հայտնել վաղաժամ լքել իր պաշտոնը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է երկրի բանկչությանն ուղղված հեռուստաուղերձում:
«Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում ազգից իմ կեղծավորության համար»,- ասել է նա՝ հավելելով, որ իր հետագա ճակատագիրը պետք է որոշի երկրի խորհրդարանը:
«Ես առաջարկում եմ խորհրդարանին որոշել իմ ապագան՝ ներառյալ նաև իմ նախագահության ժամկետի կրճատում»,- ընդգծել է երկրի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Սեուլում հակակառավարական ակցիային ակնկալվում են 1,5 միլիոն մասնակից
- Հարավկորեացիները կրկին բողոքում են իրենց նախագահի դեմ
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Հարավկորեացիները բողոքում են նախագահի ընկերուհու՝ երկրի գործերին խառնվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան