Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Հալեպի հարցով անհապաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն կոչ է արել անհապաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ քննարկելու սիրիական Հալեպ քաղաքում ստեղծված իրավիճակը:
«Հիմա, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է հասնել մարտական գործողությունների դադարեցմանը, ապահովել հումանիտար օգնության մշտական մուտքը»,-ասված է Էյրոյի հայտարարության մեջ:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ սիրիական բանակի հարձակումների հետևանքով մեծ թվով քաղաքացիական անձինք են սպանվել, հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց քաղաքը:
«Վեստի.ռու»-ն հիշեցնում է, որ անցած օրերին ամբողջությամբ ազատագրվել է քաղաքի 14 թաղամաս:
«Գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքներից 8.5 հազար խաղաղ բնակիչ է դուրս եկել, նրանցից 4 հազարը երեխաներ են»,-նշում է աղբյորը:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում տոնական տրամադրություն է՝ ազատագրված է Բոստան Փաշան. «Արևելք»
- Հալեպյան շրջաններից մեկը ազատագրվել է ահաբեկիչ զինյալներից. «Արևելք»
- Հալեպահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի ֆիլմը Թուրինի միջազգային փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին
- 1500 բնակչի հաջողվել է լքել Հալեպի արևելյան շրջանները
- Սիրիական բանակը Հալեպում ահաբեկիչների հենակետ է վերցրել