Բաբուջյանի և Գաբրիելյանի հաղթելու շանսերը նվազել են
Ղազախստանում ավարտին է մոտենում շախմատի «Պավլոդար Օփեն» միջազգային մրցաշարը։ Տեղի են ունեցել 9-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Բաբուջյանը հաղթել է Դաստան Թուրարին, իսկ Արթուր Գաբրիելյանը պարտվել է Կիրիլ Ստուպակին: Վերջին տուրից առաջ Բաբուջյանն ու Գաբրիելյանն իրենց ակտիվում գրանցել են 6-ական միավոր:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 7-ական միավոր վաստակած Կիրիլ Ստուպակն ու Վադիմ Մալախատկոն: Արթուրն ու Լևոնը 6 միավորով ևս 8 մասնակցի հետ կիսում են 10-19-րդ տեղերը։
Վերջին` 10-րդ տուրում Արթուր Գաբրիելյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Վադիմ Վոկարյովն է, իսկ Լևոն Բաբուջյանը կմրցի՝ Ղազախստանի ներկայացուցիչ Այան Ախմեթովի հետ։