Կոմանդոս. «1000 դրամի օրինագիծը», իսկապես, անհրաժեշտ է. «Առավոտ»
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը համոզված է, որ «1000 դրամի օրինագիծը» իսկապես անհրաժեշտ է և օգտակար, քանի որ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքները դժվար կացության մեջ են։ «Շատերն օրինագծի բացասական կողմերն են տեսնում, բայց դա իրենց կարծիքն է։ Իհարկե, բացասական կողմերը ճիշտ են մատնանշում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը։ Նա, սակայն, դժվարացավ նշել, թե ինչպես է լուծվելու ստեղծվելիք հիմնադրամի հանդեպ հանրության վստահության բացակայության խնդիրը։
Անդրադառնալով որոշ ազատամարտիկների՝ կամավորական ուժերը կենտրոնացնելու և Ադրբեջանի հարձակմանը պատրաստ լինել մասին հայտարարությանը, Կոմանդոսն ասել է. «Մենք պետություն ունենք, 1991 թիվը չէ։ Ուղղակի այստեղ պետք է պատրաստ լինենք, որ անհրաժեշտության դեպքում կամավորներին ուղարկենք, ոչ թե ինքնուրույն թողնենք գնան»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան