Մխիթարյանը ձեռք է բերվել «Յունայթեդի» հարձակումն ուժեղացնելու համար
«Manchester Evening News» կայքն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» այն 5 ֆուտբոլիստներին, ովքեր նոյեմբերի 30-ին «Վեստ Հեմի» դեմ կայանալիք Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ խաղում պետք է վերադառնան հիմնական կազմ:
Այդ ֆուտբոլիստներն են` Դեյլի Բլինդը, Լյուկ Շոուն, Տիմոտի Ֆոսու-Մենսան, Անտոնի Մարսիալն ու Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագի մասին կայքը գրել է հետևյալը.
«Հայ կիսապաշտպանը կիրակի օրը լավ տաքացավ ու կարող էր դառնալ «Ֆեյենորդի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսի հերոսը: Մխիթարյանը ձեռք է բերվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումն ուժեղացնելու համար, և դա անելու միակ տարբերակը մշտական խաղաժամանակ ստանալն է: Նա տպավորիչ էր «Ֆեյենորդի» դեմ խաղում, իսկ «Վեստ Հեմի» հետ դիմակայությունում մեկնարկային կազմում չհայտնվելը նման էր ծաղրի»: