Դատարանը «Նաիրիտ»-ին սնանկ է ճանաչել
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին կայացրած վճռով որոշել է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը ճանաչել սնանկ՝ այդպիսով բավարարելով պարտապան «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության» դիմումը:
Բացի սնանկ ճանաչելուց, դատավորը նաև որոշել է հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձել 500.000 դրամ` որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Դատարանը փաստել է, որ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի համաձայն՝ Նաիրիտ»-ի կողմից ենթակա է վճարման 12,35,003,232 ՀՀ դրամ 48 լումա, որից՝ 159,278,876 ՀՀ դրամ 73 լուման՝ տույժ։ Նաև նշվում է, որ «Նաիրիտ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի և գլխավոր հաշվապահի 2015թ ապրիլին ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ ըստ հաշվապահական հաշվառման առկա և մշակված տեղեկատվության՝ 28.02.2015թ. դրությամբ «Նաիրիտ»-ի ակտիվների մնացորդը կազմում է 57,039,533,906 ՀՀ դրամ։
Այնուհետև դատարանը եզրակացրել է, որ դիմողի պահանջը հիմնավորված է և առկա են բավարար հիմքեր՝ պարտապանին սնանկ ճանաչելու համար։
Դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործի քննության շրջանակներում ինչպես պարտապանը, այնպես էլ դիմողը բազմիցս ներկայացրել են միջնորդություններ՝ գործի քննությունը հետաձգելու մասին՝ հաշտության համաձայնություն ձեռք բերելու համար։ Կողմերը համապատասխանաբար նոյեմբերի 8-ին, 11-ին ներկայացրել են միջնորդություններ՝ դատական նիստը վերանշանակելու մասին՝ նշելով, որ սպառել են վեճը հաշտության եղանակով լուծելու բոլոր եղանակները։
Դատարանի նոյեմբերի 16-ի որոշմամբ դատական նիստը վերանշանակվել է նոյեմբերի 28-ին։ Կողմերը նոյեմբերի 24-ին ներկայացրել են միջնորդություններ՝ գործի քննությունն իրենց բացակայությամբ իրականացնելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրիտի» հետ կապված հանձնաժողովներ ստեղծելով օգուտ չկա
- «Նաիրիտ»-ի հարցը քառօրյայից քառօրյա գլորելը ճիշտ մոտեցում չէ. Նաիրա Զոհրաբյան
- Անհրաժեշտ է «Նաիրիտ»-ի վերագործարկման պետական քաղաքականություն. Մ.Շահգելդյան
- «Նաիրիտ»-ի վերագործարկման համար ներդրող կա. նախկին տնօրեն
- «Նաիրիտ»-ը վերագործարկելը ոչ մեկին չի հետաքրքրում. Նախարար Յոլյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին