Կորեայում բավարար թվով ձայներ են հավաքել երկրի ղեկավարին իմպիչմենթ հայտարարելու համար
Կորեայի ընդդիմությունը հավաքել է բավարար թվով ձայներ երկրի ղեկավարին՝ Պակ Կին Խեին իմպիչմենթ հայտարարելու համար: Այդ մասին հայտարարել է Խվան Յան Չուլը, ով իշխող կուսակցությունից է ու կողմ է հանդես գալիս երկրի ղեկավարի հրաժարականին:
«Մի քանիսը կարծում էին, որ մեր վճռականությունը թուլացել է երեկ նախագահի՝ հասարակությանը դիմելուց հետո: Սակայն այդպես չէ: Մենք այսօր հավաք ենք կազմակերպել ու հաստատել նախկինում ունեցած մեր դիրքորոշումը»,-«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է նա լրագրողները:
Հարավային Կորեայի նախագահի հրաժարականի համար անհրաժեշտ է, որպեսզի իմպիչմենթին կողմ քվեարկեն 300 պատգամավորներից 200-ը: Եթե նույնիսկ ընդդիմադիր ու անկախ բոլոր պատգամավորները կողմ քվեարկեն, միևնույն է՝ անհրաժեշտ է լինելու իշխող կուսակցությունից 28 ձայն: Քվեարկությունը նախատեսվում է կազմակերպել դեկտեմբերի 2-ից 9-ը:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է վաղաժամ հեռանալ պաշտոնից
- Սեուլում հակակառավարական ակցիային ակնկալվում են 1,5 միլիոն մասնակից
- Հարավային Կորեայում ընդդիմությունն առաջարկել է արգելել նախագահին դուրս գալ երկրից
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Սեուլում նախատեսում են այսօր անցկացնել ամենաբազմամարդ հանրահավաքը
- Սեուլում հազարավոր մարդիկ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում