Ստորագրվել է ՀՀ և ՌԴ Զինված ուժերի միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը
Այսօր Մոսկվայում ստորագրվել է ՀՀ և ՌԴ Զինված ուժերի միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է «Տասս» լրաստվական գործակալությունը
Աղբյուրի փոխանցմամբ`փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ խմբավորման մեջ կմտնեն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները:
Նախարարները ստորագրել են նաև 2017թ. համագործակցության ծրագիրը:
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ՌԴ-ում է: ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ համաձայնագրի ստորագրումը նախատեսված է այս այցի ընթացքում:
Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր ու հանձնարարել ստորագրել համաձայնագրի նախագիծը: Միացյալ խմբավորման ստեղծման նպատակը, փաստաթղթի համաձայն, «Կովկասի տարածաշրջանում զինված հնարավոր հարձակմանն ու այլ վտանգներին, մարտահրավերիներին ադեկվատ արձագանքելն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին