Բաբուջյանն ու Գաբրիելյանը մրցանակային տեղեր չգրավեցին
Ղազախստանում ավարտվեց շախմատի «Պավլոդար Օփեն» միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցեցին 91 շախմատիստներ, այդ թվում` 12 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ:
Մրցաշարի մասնակիցների թվում էին նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և Ռուսաստանը ներկայացնող հայազգի Արթուր Գաբրիելյանը: Նրանք երկուսն էլ վաստակեցին 7-ական միավոր և գրավեցին համապտասխանաբար 5-րդ և 7-րդ հորիզոնականները:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, «Պավլոդար Օփենի» հաղթող դարձավ 7.5 միավոր վաստակած Վադիմ Մալախատկոն, նույնքան միավոր վաստակած Կիրիլ Ստուպակն ու Վիտալի Բոյարինցևը գրավեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: