Դավիթ Նալբանդյան. «Տղաներն իրենց անունը գրեցին թենիսի պատմության մեջ»
Երկար տարիներ Արգենտինայի թենիսի հավաքականի առաջատար, հայազգի Դավիթ Նալբանդյանը մեկնաբանել է արգենտինացիների պատմական հաղթանակը` Դևիսի գավաթի խաղարկությունում:
34-ամյա Նալբանդյանը, ով սկզբում հայտարարել էր, թե եզրափակիչ խաղն իրեն ամենևին չի հետաքրքրում, շնորհավորել է Արգենտինայի ընտրանուն և ընդգծել Խուան Մարտին դել Պոտրոյի դերը` հաղթանակի հարցում: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Դել Պոտրոն, պարտվելով 0:2 հաշվով, բավական բարդ իրավիճակում կարողացավ ելք գտնել և փայլուն հաղթանակ տոնել: Բոլոր տղաներն էլ հիանալի հանդես եկան և իրենց անունը գրեցին թենիսի պատմության մեջ»,- ասել է Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Դևիսի գավաթի եզրափակչում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով առավելության էր հասել կորտի տերերի` Խորվաթիայի հավաքականի նկատմամբ` առաջին անգամ նվաճելով գավաթը: