Դի Մարիան և Օզիլը զղջում են
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստներ Անխել Դի Մարիան և Մեսուտ Օզիլը զղջում են «Արքայական ակումբը» լքելու համար և մադրիդյան թիմին առաջարկում են իրենց ծառայությունները: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
Դի Մարիան երջանիկ չէ ՊՍԺ-ում և չի կարողանում ձեռք բերել այն մարզավիճակը, որն ուներ Կառլո Անչելոտտիի օրոք` «Ռեալում»: Ֆուտբոլիստը չի կարողանում հարմարվել ֆրանսիական թիմի խաղաոճին և դժգոհ է իր կարիերայի զարգացումից:
Ինչ վերաբերում է Օզիլին, ապա նրա պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ ավարտվում է 2018 թ., սակայն նոր համաձայնագրի հետ կապված բանակցությունները դեռևս չեն ավարտվել և, շատ հնարավոր է, պայմանագրի երկարաձգում այդպես էլ չլինի:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու ակումբի ղեկավարությունն ուշի-ուշով հետևում են իրադարձությունների հետագ ընթացքին: Մադրիդյան թիմում կարծում են, որ Օզիլն ու Դի Մարիան ունակ են ուժեղացնել ցանկացած ակումբ: