Տարվա լավագույն մարզիկները` BBC-ի վարկածով
BBC-ն հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր հավակնում են ստանալ մեծ Բրիտանիայի ազգային մարզական պարգևը` լավագույնի կոչումը: Նրանց թվում է «Արքայական ակումբի» կիսապաշտպան Գարետ Բեյլը, Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին, ինչպես նաև աշխարհի թիվ 1 ռակետ Էնդի Մարեյը:
Ցուցակում տեղ են գտել նաև Նիկոլա Ադամսը (բռնցքամարտ), Ալիսթեր Բրաունլին (տրիատլոն), Սոֆի Քրիսթիանսենը (ձիասպորտ), Կադինա Կոկսը (հեծանվասպորտ), Մոհամեդ Ֆարան (աթլետիկա), Ջեյսոն Քենին (հեծանվասպորտ), Լորա Տրոտը (հեծանվասպորտ), Ադամ Փիթին (լող), Քեյթ Ռիչարդսոն-Ուոլշը (մականախաղ), Նիկ Սքելթոնը (ձիասպորտ), Սառա Սթորին (հեծանվասպորտ), Մաքս Ուիթլոքը (մարմնամարզություն) և Դենի Ուիլեթը (գոլֆ):
Հավելենք, որ հաղթողի անունը հայտնի կդառնա քվեարկության միջոցով: Վերջնական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 18-ին` Բիրմինգհեմում: