Շուշան Սարդարյանը կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ին անդամակցել են ոչ միայն գազի ոլորտի և ՀԷՑ-ի 7 հազար աշխատակիցներ, այլև նրա գլխավոր խորհրդական, էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը, ինչպես նաև վարչապետի հավերժ խորհրդական Շուշան Սարդարյանը, որն այնքան էլ նորեկ չէ ՀՀԿ-ում և երկար տարիներ ՀՀԿ-ի շտաբում ընտրությունների ժամանակ համակարգել է լրատվական դաշտը, բայց, փաստորեն, կուսակցությանը չի անդամագրվել:
«Ըստ որոշ լուրերի` նա տեղ կգտնի նաև ՀՀԿ համամասնական ցուցակում, ուր այս պահին կանանց «անշլագ» է, որովհետև, ճիշտ է՝ կանանց ներկայությունն այս ընտրություններում մեծացվել է, սակայն պատգամավորների թիվն է քչացել, ու նաև կոալիցիաներ ստեղծելու հեռանկարով են թիմերը գնում ընտրությունների, ուստի ՀՀԿ կանանց կորպուսում «միսկրծոցին» մի ուրիշ թափ է հավաքել: Ըստ մեր աղբյուրների` առաջին հնգյակում կլինեն Հերմինե Նաղդալյանը, երկրորդում` Հրանուշ Հակոբյանը, երրորդում` Արփինե Հովհաննիսյանը, որը ոչ միայն դարձավ ԳՄ անդամ, այլև պայքարում է ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա