Երբ դարպասապահը խաղի ժամանակ օգնում է վիրավորված ճային
Ավստրալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչում, որում մրցում էին «Սիդնեյ» և «Մելբուռն Սիթի» թիմերը, հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: «Սիդնեյի» դարպասապահ Դենի Վուկովիչը նկատել է վիրավորված ճային, հանդիպումն ընդհատել է և թռչունին հեռացրել անվտանգ գոտի:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, ճայը մրցավեճի մնացած հատվածին հետևել է մարզադաշտի աշխատակիցներից մեկի ձեռքում: Հանդիպման անկոչ հյուրի վերականգնման ժամկետների մասին ոչինչ չի նշվում:
Հավելենք, որ խաղն ավարտվել է «Մելբուրնի»` նվազագույն հաշվով տոնած հաղթանակով: Թիմն առաջին անգամ նվաճել է պատվավոր գավաթը: