«Տաշիրը» հաղթեց աշխարհի ակումբային առաջնության առաջին մրցավեճում
Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է «Տաշիր» ակումբը:
Ինչպես տեղեկացնում է wrestlingua.com-ը, մրցաշարին մասնակցում են 12 թիմեր, որոնք բաժանվել են 4 խմբի: Վիճակահանության արդյունքում հայկական թիմը հայտնվել է D խմբում, որտեղ մրցակիցներն են Իրանի և Թուրքիայի թիմերը: Առաջին դիմակայությունում «Տաշիրը» 3:5 հաշվով հաղթել է իրանական «Սեթարեգան» թիմին:
«Տաշիրը» հանդես է եկել հետևյալ կազմով. Նարեկ Խաչատրյան (57 կգ), Գարիկ Բարսեղյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Սուրեն Խաչատրյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ) Շամիր Աթյան (97 կգ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ):