Ֆորչուն. «Մխիթարյանը պետք է լինի մեկնարկային կազմում»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Քվինթոն Ֆորչունը հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Մոուրինյոն պետք է ավելի շատ խաղաժամանակ հատկացնի, ինչպես նաև առաջարկել է իր մարտավարությունը` «Վեստ Հեմի» դեմ այսօր կայանալիք անգլիայի լիգայի խաղում: Այս մասին տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
«Իմ կարծիքով` Հենրիխ Մխիթարյանը պետք է լինի մանկունյանցիների մեկնարկային կազմում: Նա հանդիպումների կարիք ունի` իր մտահղացումներն իրականացնելու համար:
Աջ կողմում նախապատվությունը կտայի Մարկուս Ռեշֆորդին, իսկ Անտոնի Մարսիալին կցանկանայի տեսնել ձախում: Սա կլինի լավագույն տարբերակը` «Վեսթ Հեմին» խնդիրներ ստեղծելու համար»,- ասել է Ֆորչունը: