Հայ ծանրորդները հանդես կգան Եվրոպայի առաջնությունում
Դեկտեմբերի 1-12-ը Իսրայելում տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի պատանեկան` 15-20 տարեկանների և մինչև 23 տարեկանների առաջնությունները: Հայաստանը մրցաշարերից յուրաքանչյուրում կներկայանա 7-ական մարզիկով:
Պատանեկան առաջնությունում հանդես կգան Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (75+ կգ), Դավիթ Գասպարյանը (62 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Հակոբ Մկրտչյանը (85 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105+ կգ):
Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Սմբատ Մարգարյանը (56 կգ), Գևորգ Բաղդասարյանը (62 կգ), Ռազմիկ Օլտեցյանը (77 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Միքայել Միքայելյանը (94 կգ) և Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում