Լևոն Արոնյանը երկու աստիճանով զիջել է իր դիրքը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման դեկտեմբեր ամսվա աղյուսակը։ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով հուլիսից նոյեմբեր ամիսներին զբաղեցնում էր 5-րդ հորիզոնականը, զիջել է դիրքերը և այժմ 7-րդն է:
Աղյուսակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: 2-րդ տեղում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկը:
Լևոն Արոնյանն իրենից առաջ է թողել Մաքսիմ Վաշյե-Լագրավին, Ուեսլի Սոյին և Սերգեյ Կարյակինին, ովքեր համապատասխանաբար 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերում են: