«Բենֆիկան» և մի շարք ակումբներ «Շապեկոենսեին» առաջարկել են իրենց ֆուտբոլիստներին
Բրազիլական «Շապեկոենսին», որը Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը մեկնելիս ինքնաթիռով վթարի էր ենթարկվել, շարունակում են աջակցություն ցուցաբերել աշխարհի մի շարք ֆուտբոլային ակումբներ:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, «Բենֆիկան» և մի շարք այլ բրազիլական թիմեր առաջարկել են իրենց ֆուտբոլիստներին, իսկ բրազիլական լիգան երաշխիքներ է տվել, որ թիմը 3 մրցաշրջան կպահպանի տեղը Բարձրագույն խմբում` նույնիսկ այն դեպքում, եթե առաջնությունում գրավի վերջին տեղը:
«Շապեկոենսեի» 9 ֆուտբոլիստներ կարող են օգնել թիմին: Նրանք այն խաղացողներ են, ովքեր հայտավորված չէին «Ատլետիկո Նասիոնալի» հետ խաղին: