Ալեքսանդր Իսկանդարյան. Երբ նախագահը դադարի լսափողը վերցնել, իրավիճակը կփոխվի
«Կովկաս» ինստիտուտի ղեկավար քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՀԿ 16-րդ համագումարին, այն բնորոշեց որպես «նախընտրական» և «հետճգնաժամային»՝ նկատի ունենալով ապրիլյան, ապա հուլիսյան իրադարձությունները:
«Տեղի ունեցավ վարչապետի փոփոխություն, փոխվեց Սահմանադրությունը: Իշխանությունների քայլերը և նրանց տրամաբանությունը շատ թե քիչ հասկանալի են. դա կոչվում է «Փի-Ար» կամ «ռեբրենդինգի» փորձ»,-նշեց Ալ. Իսկանդարյանը:
Քաղաքագետը շեշտեց, որ իր համար հասկանալի չէ ՀՀԿ-ին՝ Կարեն Կարապետյանի անդամակցության շուրջ ընթացող «ափսե կոտրելու» գործընթացը:
«Այլ կերպ չէր կարող լինել»,-նշեց Իսկանդարյանը՝ մանրամասնելով, որ իշխող կութակցությանը վարչապետի անդամակցումը միակ տրամաբանական ելքն էր:
«Ընթանում է քարոզարշավ, ասվում են բավական ճիշտ խոսքեր, որոշ բաներ նաև արվում են, սակայն ես մեկ անգամ արդեն ասել եմ, որ Հայաստանի առջև ծառացած բոլոր խնդիրներ, այդ թվում՝ մենաշնորհի, բիզնեսի և քաղաքականության սերտաճման, ինչպես նաև առաջին կապիտալի և քաղաքականության կապի հետ առնչվող հարցերը, ունեն երկարաժամկետ բնույթ: Նրանցից և ոչ մեկը 4-5 ամիսների ընթացում հնարավոր չէ լուծել: Սրանք հարցեր են, որոնք պահանջում են տարիների կամ առնվազն մեկ տարվա լուծում, սակայն իշխանությունները ինչ-որ բան պետք է անեն հիմա՝ 4-5 ամիսների ընթացքում, և այս համատեքստում ասվում են ճիշտ խոսքեր, բերվում են նոր մարդիկ, ուղղակի այն պատճառով, որ նրանք նոր են», - ասաց Ալ. Իսկանդարյանը:
Կարեն Կարապետյանի՝ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը պահպանելու հարցի վերաբերյալ քաղաքագետը նշեց, որ ամեն ինչ կախված է ընտրությունների ընթացքից.
«Այն, որ Կարեն Կարապետյանին խոստացվել է, որ նա վարչապետ կլինի ոչ թե 5 ամիս, այլ ավելի երկար, հստակ է: Դրա համար պարոն Կարապետյանը պետք է ցույց տա, որ նա կարող է դառնալ ինքնուրույն ուժ: Այս պահին Կարեն Կարապետյանը մարդ է, ում բերել է նախագահը այն պայմաններում, երբ կա ճգնաժամային իրավիճակ: Նա ապրում է այդ վայրում, քանի դեռ նախագահը վերցնում է լսափողը, երբ նախագահը դադարի վերցնել լսափողը, իրավիճակը կփոխվի: Այս ժամանակահատվածում նա պետք է ստեղծի ինքնուրույն քաղաքական կշիռ, և նա դա արդեն անում է»,-նշեց Ալ. Իսկանդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան