Մեր երկիրը դահուկային զբոսանքների համար ունի բավական բարենպաստ պայմաններ. Զարﬕնե Զեյթունցյան
«Հայաստանը ձﬔռային զբոսաշրջության զարգացման համար ունի նախադրյալներ ու բարենպաստ պայմաններ»,-այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարﬕնե Զեյթունցյանը:
Նրա խոսքով՝ ձﬔռային տուրիզﬕ զարգացումը կարևոր է համայնքների ակտիվացման ու զբոսաշրջային սեզոնի երկարաձգման տեսանկյունից. «Մեր երկիրը դահուկային զբոսանքների համար ունի բավական բարենպաստ պայմաններ: Դահուկային քայլարշաﬖերի համար լուրջ ենթակառուցվածքներ անհրաժեշտ չեն, բավարար է արահետներ գծելը: Հարմար տարածքներ են Հայաստանի բոլոր լեռնային վայրերը` Արագածը, Հատիսը, Արայի լեռը և այլն: Մենք մասնավոր հատվածի հետ համատեղ լուրջ աշխատանքներ ենք նախատեսել ձﬔռային տուրիզﬕ հնարավորություններով ﬕջազգային շուկայում լավ դիրքեր գրավելու համար»:
«Շիրակ Տուրս» ընկերության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանն էլ անդրադարձավ Շիրակի մարզում ձմեռային տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերին:
«Մեր մարզում կան հատվածներ, որտեղ գրեթե յոթ աﬕս ձյուն է լինում: Այսօր շատ երկրներ արհեստական ձյուն են սարքում, իսկ մենք անգամ Մեծ Սեպասար գյուղի մոտ ունենք հատված, որտեղ մարդկանց հունիս ամսին հրավիրում ենք դահուկներով սահելու: Երբ ավստրիացի ﬔր գործընկերները եկան Շիրակ, զարմացան, ասում էին, թե այսքան ձյուն ունեք, բայց հյուրեր չունեք: Ավստրիացի գործընկերները մեզ նվիրել են դահուկավազքի դահուկներ՝ անհրաժեշտ պարագաներով, դրանից հետո սկսվել են դահուկային արշաﬖերը մեր մարզում: Այցելուները հիﬓականում արտասահմանցիներ են, Հայաստանից այցելուներ շատ քիչ կան»,-նշեց Տեր-Մինասյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ունեցած հնարավորություններին դրսի շուկայում ներկայացնելուն՝ Զարﬕնե Զեյթունցյանը նշեց, որ 2017-ին ամենամեծ շեշտը դրվելու է դրսում զբոսաշրջության ուղղաթյամբ Հայաստանի ճանաչելի դարձնելուն ու գովազդին. «Առաջին սպասելիքը, որ մեզնից ունի մասնավոր հատվածը հիմնականում սա է: Նրանք ասում են՝ մենք զբոսաշրջիկ կբերենք, փաթեթեներ կպատրաստենք, միայն ուզում ենք, որ Հայաստան ասելիս զբոսաշրջիկը աչքերը չկկոցի և փորձի հասկանալ, թե ընդհանրապես ուր է Հայաստանը: Ճանաչելի դարձնելը պետք է լինի պետական մարմնի առաջնահերթ գործառույթը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին