Օբամա. Իմ կինը երբեք չի առաջադրվի նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր կինը՝ Միշել Օբաման, երբեք չի առաջադրի իր թեկնածությունը երկրի ղեկավարի պաշտոնի համար: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Rolling Stone-ին:
Նա նաև ասել է, որ իր կինը շատ տաղանդավոր է, ում կարծիքը լսում են շատ ամերիկացիներ, բայց, Օբամայի կարծիքով, նա «շատ զգայուն է, որպեսզի լինի քաղաքական գործիչ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սոցիալական ցանցերի օգտատերերը կոչ են արել ԱՄՆ նախագահի տիկնոջն առաջադրել իր թեկնածությունը 2020 թվականի նախագահական ընտրություններում: