«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագծերը:
«Ազգային ժողովի կանոնակարգ»-ը սահմանադրական օրենքի նախագիծ է, ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 95 կողմ, դեմ չկա, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան