Արցախցի երիտասարդ արվեստագետների աշխատանքները ներկայացվելու են «Թեքեյան Կենտրոն» -ում
«Թեքեյան Կենտրոն» -ում դեկտեմբերի 2-ին բացվելու է ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված արցախցի նոր սերնդի գեղանկարիչների և քանդակագործների «Ազատությունը այլընտրանք չունի.անկախություն» խորագրով ցուցահանդեսը:
Բարեգործական ցուցահանդեսին հնարավոր է նաև աշխատանքների վաճառք, որից գոյացած ողջ հասույթը կհատկացվի երիտասարդ ստեղծագործողներին և Շուշիի կերպարվեստի թանգարանին:
Panorama.am-ին «Թեքեյան կենտրոն»-ից հայտնեցին, որ ցուցահանդեսում ներկայացված են լինելու 7 գեղանկարչի և 2 քանդակագործի շուրջ 50 գեղանկարչական աշխատանքներ և քանդակներ:
Ցուցահանդեսին ներկա կլինեն նաև արցախցի երիտասարդ արվեստագետներից մի քանիսը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը: