Թուրքական բանակը մտել է Սիրիա` Ասադին տապալելու համար. Էրդողան
Անկարան Սիրիայում ռազմական գործողություններ է սկսում, որպեսզի վերջ դնի Բաշար Ասադի կառավարմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ասում են, թե Սիրիայում սպանվել է 600 հազար մարդ, սակայն, ես կարծում եմ, որ սպանվել է շուրջ մեկ միլիոն մարդ: Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ի՞նչ է այն անում: Մենք երկար ենք համբերել, սակայն վերջիվերջո ստիպված ենք «Սիրիական ազատ բանակի» հետ մտնել Սիրիա»», - հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Երուսաղեմի հարցերով Ստամբուլում անցկացվող սիմպոզիումի ընթացքում:
Նրա խոսքով` Թուրթիան հավակնություններ չունի սիրիական հողերի նկատմամբ, որոնք «պետք է պատկանեն իրենց տերերին»:
«Մենք այնտեղ ենք գտնվում, որպեսզի վերականգնենք արդարությունը և վերջ դնենք դաժան բռնապետ Ասադի իշխանությանը, որը երկրում պետական ահաբեկչություն է իրականացնում», - հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ օգոստոսի 24-ից Թուրքիան սկսել է «Եփրատի վահան» գործողությունը, որն ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Սիրիական ընդդիմադիր զորքերի հետ թուրքական բանակը գրավել է սահմանամերձ Ջարաբլուս քաղաքը և շարունակում է խորանալ դեպի Սիրիայի հարավ-արևմուտք:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին