Շուրջ 6000 խաղաղ բնակիչ հեռացել է զինյալների կողմից գրավված Հալեպի շրջաններից
Ավելի քան 5600 խաղաղ բնակիչ, որոնցից 2800-ը երեխա, մեկ օրվա ընթացքում հեռացել են Հալեպի՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող շրջաններից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հատնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ բոլոր խաղաղ բնակիչները տեղավորվել են սիրիական իշխանությունների կողմից նախապես պատրաստված հումանիտար կենտրոններում, որտեղ նրանց համար կա սնունդ, անհրաժեշտության դեպքում ստանում են առաջին բուժօգնություն:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ սիրիական բանակն ամբողջությամբ ահաբեկիչներից ազատագրել է Սիրիայի արևելյան հատվածը: Հարյուրավոր ահաբեկիչներ վայր են դրել զենքերը և լքել քաղաքը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Հալեպի հարցով անհապաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
- Հալեպում տոնական տրամադրություն է՝ ազատագրված է Բոստան Փաշան. «Արևելք»
- Հալեպյան շրջաններից մեկը ազատագրվել է ահաբեկիչ զինյալներից. «Արևելք»
- 1500 բնակչի հաջողվել է լքել Հալեպի արևելյան շրջանները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին