Թոմ Հենքսը և այլ աստղեր կոչ են արել հանգանակել Հայաստանի երեխաների համար
Դեկտեմբերի 9-ին Նյու Յորքյան Չիփրիանիում տեղի է ունենալու «Հայաստանի մանուկներ» հիﬓադրաﬕ (COAF) կազմակերպած գալա-հաﬔրգը, որի ժամանակ հանգանակություն կկազմակերպվի հիﬓադրաﬕ համար: Այդ առիթով հոլիվուդյան հայտնի դերասան, օսկարակիր Թոմ Հենքսը տեսաուղերձ է հղել և կոչ է արել բոլորին օգնություն ցուցաբերել Հայաստանի երեխաներին:
«Ես չեմ կարող լինել Չիփրիանիում, ինչն ինձ հիմար վիճակի ﬔջ է դնում, քանի որ ես հեշտությամբ բաց չեմ թողնում այնտեղ մատուցվող ճաշերը: Իմ լավագույն ընկերն է Անդրեա Մարթինը, որից հայկական ոգին է բխում: Խնդրում եմ մասնակցեք գալա-հաﬔրգին, բացահայտեք ձեր հայկական արմատները: Իսկ եթե դուք հայ չեք, ուղղակի վայելեք երեկոն Չիփրիանիում: Աստված օրհնի և շնորհակալություն»:
«Հայաստանի մանուկներ» հիﬓադրաﬕ գալա-հաﬔրգին մասնակցելու են նաև աﬔրիկյան հայտնի երգիչ Արիանա Գրանդեն և հայկական արմատներով դերասանուհի Անդրեա Մարտինը:
«Շնորհավորանքներս, «Հայաստանի մանուկներ» հիﬓադրամ: Կհանդիպենք դեկտեմբերի 9-ին կայանալիք գալա-հաﬔրգին: Սիրում ենք քեզ, «Հայաստանի մանուկներ» հիﬓադրամ: Շտապեք գնել ձեր տոմսերը»,- իր տեսաուղերձում ասել են Մարթինն ու Գրանդեն: