Հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Բելգիայում
Հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Panorama.am-ին Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացրին, որ դեկտեմբերի 15-ին կայանալիք համերգին կներկայացվեն Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի բոլոր ժամանակների մրցանակակիրների ստեղծագործությունները, որոնք կկատարվեն Բրյուսելում գործող Պ․ Ի․Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտների և ուսուցիչների կողմից։
Համերգը նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին։ Միջոցառումն իրականանում է Բրյուսելում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ։ Համերգը կազմակերպվում է Հայաստանի կոմպոզիտորների միության և «Վիտրաժ» միջզգային փառատոնի համագործակցության արդյունքում: