Ցիբուլկովան ու Հալեպը կմասնակցեն Սանկտ Պետերբուրգի մրցաշարին
Հայտնի են դարձել Սանկտ Պետերբուրգում ավանդաբար մրցաշրջանի սկզբում՝ փետրվարի առաջին կեսին կայանալիք մրցաշարի առաջին մասնակիցների անունները։ Այդ մրցաշարին սովորաբար մասնակցում են աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիները։
Այսպես՝ իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 2016 թ. ամփոփիչ մրցաշարի երկու մասնակիցներ՝ աշխարհի 4-րդ և 5-րդ ռակետներ Դոմինիկա Ցիբուլկովան ու ռումին Սիմոնա Հալեպը։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Իհարկե, Պիտերում Ռուսաստանը ներկայացված կլինի մեծ թվով թենիսիստուհիներով։ Սվետլանա Կուզնեցովան, Ելենա Վեսնինան, Դարյա Կասատկինան, Անաստասիա Պավլյուչենկովան ու Եկատերինա Մակարովան նույնպես արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։