Ալեքսանդր Գրիգորյանն ու Արթուր Սարկիսովը` լավագույնների թվում են
Ռուսաստանի «ԲՄԱ-Խաբարովսկ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն այս մրցաշրջանում 6-րդ անգամ ճանաչվել է առաջին դիվիզիոնի առաջնության տուրի լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է onedivision.ru-ն:
Հիշեցնենք, որ 24-րդ տուրում Խաբարովսկի թիմի 5:0 հաշվով պարտության էր մատնել Կրասնոդարի «Կուբանին», իսկ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի գոլերից մեկը խփել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը:
24-րդ տուրի լավագույնի կոչմանն է արժանացել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մորդովիայի» հարձակվող Արթուր Սարկիսովը: Կայքը գրում է, որ նա դարձել է 2 գոլի հեղինակ և վաստակել է 11 մետրանոց հարված: Եվ այս ամենը հասցրել է անել 45 րոպեների ընթացքում, քանի որ հետո վնասվածքի պատճառով փոխարինվել է: