Հայաստանում աշխատանք փնտրողների մեծ մասը կանայք են
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2016թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96.1 հազար մարդ, որից 62.8 հազարը կանայք են, 22.4 հազարը` երիտասարդ: Աշխատանք փնտրող երիտասարդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 9.7%-ով:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.4%-ը կամ 79.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.7%-ով (74,9 հազ. մարդ): Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 67.4%-ը կամ 53.4 հազ. մարդ:
Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.2%-ը կամ 19.2 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3.6% կամ 2.9 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 49.5% (39.2 հազ. մարդ), որից երիտասարդների թիվը կազմում է 15.9 հազար կամ 40.6%:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.6%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18.3%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.5%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.8 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 8.8 %-ը:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24.2%, 30-44 տարեկանները` 39.3%, 45-54 տարեկանները` 20.2%, 55-ից բարձր տարիքի անձինք` 16.3%:
Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 72.3 հազ. անձ կամ 90.5%:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում