«Կանգնիր, եթե ատում ես «Մանչեսթեր Յունայթեդին»
«Լիդս» և «Լիվերպուլ» թիմերի երկրպագուներն անգլիական լիգայի գավաթի խաղարկության ժամանակ գտել են մի բան, որն իրենց միավորել է: Դա ատելությունն է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, իրենց միջև կայացած քառորդ եզրափակիչ հանդիպման ժամանակ երկրպագուներն իրենց ատելությունն արտահայտել են երգով, որի բառերում ասվում էր` «Կանգնիր, եթե ատում ես «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հավելենք, որ քառորդ եզրափակիչ խաղում «Լիվերպուլը» հաղթել է 2:0 հաշվով` դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ: Մյուս քառորդ եզրափակիչ խաղում «Հալլը» 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթել է «Նյուքասլին» (3:1):
Այսօր կկայանան քառորդ եզրափակիչ փուլի մյուս 2 հանդիպումները: Կհանդիպեն «Արսենալն» ու «Սաուտհեմփթոնը», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վեստ Հեմը»: