Սերենա Ուիլյամս. «Պրոֆեսիոնալներին պետք է գնահատել նրանց ձեռքբերումներով, ոչ թե սեռով»
Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն ամերիկուհի Սերենա Ուիլյամսը խոսել է սեռերի հավասարության մասին և նշել, որ կին լինելը շատերի համար թերություն է: Այս մասին տեղեկացնում է «The Guardian»-ը:
«Հաջողության հասնելու համար կանայք պետք է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարեն: Դրանցից մեկն էլ այն է, որ մեզ շարունակ հիշեցնում են, որ մենք տղամարդ չենք, ասես դա թերություն լինի:
Ինձ անվանում են սպորտի պատմության մեջ ամենահզոր կանանցից մեկը, բայց Լեբրոն Ջեյմսի, Թայգեր Վուդսի կամ Ռոջեր Ֆեդերերի մասին մի՞թե ասում են, որ նրանք ամենահզոր տղամարդիկ են: Ինչո՞ւ չեն ասում: Նրանք էլ ախր կանայք չեն: Նման բան չպետք է թույլ տալ: Պրոֆեսիոնալներին պետք է գնահատել նրանց ձեռքբերումներով, ոչ թե սեռով»,- ասել է Սերենան: