Արցախից Երևանի հոսպիտալ տեղափոխված զինծառայողների վիճակը կայուն ծանր է. Ասատուրյան
Արցախից Երևանի Մուրացան զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողների՝ 19-ամյա Կարապետ Միքայելյանի և 24-ամյա Քաջիկ Բադալյանի վիճակը այս պահին ծանր կայուն է։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Զինծառայողներից՝ Կարապետը, որը ժամկետային զինծառայող է, ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ պայմանագրային զինծառայող Քաջիկ Բադալյանը՝ որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները, ինչպես նաև աջ ազդրը: «Այս պահին նրանց վիճակը ծանր կայուն է», -նշեց պարոն Ասատուրյանը։
«Ազատություն» ռ/կ-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ զինծառայողները վիրավորվել են նախորդ երկու օրերին։
Քիչ առաջ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ սահմանին իրավիճակը կայուն է։
«ԼՂՀ ՊԲ-ի լրատվական ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացնում է սահմանային իրավիճակի, հակառակորդի կրակոցների քանակի և տեսակների մասին: Տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները հստակ վերահսկում են իրավիճակը», -ասել է նա:
Հովհաննիսյանը թեև կոչ է արել «զերծ մնալ ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից», նշենք, որ հրապարակումները եղել են վիրավորների մասին, ինչն էլ փաստորեն ճիշտ է եղել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա