ԵՄ խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ օդային տրանսպորտի համաձայնագրի մանդատը
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Եվրամիության խորհուրդը հաստատել է մանդատը, որը թույլ կտա ԵՄ հանձնաժողովին սկսել Հայաստանի հետ համապարփակ օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Համապարփակ ԵՄ մակարդակի ավիացիոն համաձայնագրի նպատակն է բարձրացնել Եվրոպայի միջազգային կապը, ապահովել բարձր որակի ծառայություն, ուղևորների համար ավելի շատ ընտրության հնարավորություն և խթանել ԵՄ ավիացիոն ոլորտում միջազգային մրցունակությունը։
Հայաստանի հետ համաձայնագիրը կլինի Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի տեսքով, քանի որ Հայաստանն այն երկրներից է, ում հետ ԵՄ-ն հաստատում է առավել սերտ կապեր՝ իր հարևանության քաղաքականության ներքո։
«Այս օրերին մենք դժվար թե կարողանանք պատկերացնել ճամփորդությունն առանց ավիացիայի։ Ավիացիոն համաձայնագրերը հիանալի միջոցներ են, որոնք Եվրոպային հնարավորություն են տալիս մուտք ունենալու աճող շուկաներ այլուր և միացնել Եվրոպան անմիջապես այլ տարածաշրջաններին։ Ես ջերմորեն ողջունում եմ Խորհրդի՝ Հայաստանի հետ բանակցությունները սկսելու համար տրված կանաչ լույսը։ Բանակցելուց հետո համաձայնագիրը կխթանի ուղևորափոխադրությունը, ցածր գներն ու կապահովի ընկերությունների համար նոր բիզնես հնարավորություններ։ Այն կլինի Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցության հիանալի օրինակ՝ Արևելյան գործընկերության համատեսքտում»,-ասել է Սլովակիայի տրանսպորտի նախարար Արպադ Էրսեկը։
ԵՄ-ի և անդամ պետությունների անունից Հայաստանի հետ բանակցությունները կվարի Հանձնաժողովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան