Լուիս Էնրիկե. «Էրկուլեսի» հետ հանդիպումը բացասաբար չի անդրադառնա թիմի վրա»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Էրկուլեսի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի խաղից հետո խոստովանել է, որ այնքան էլ գոհ չէ իր թիմի խաղից։ Հիշեցնենք, որ «Բարսելոնն» արտագնա այդ հանդիպումն ավարտել է 1։1 հաշվով։
«Ես չեմ կարող ասել, որ գոհ եմ իմ թիմի ցուցադրած ֆուտբոլից։ Սակայն մենք խաղացինք մի մրցակցի դեմ, որը փոխել էր իր մարտավարությունն ու գործում էր 5 պաշտպանով։ Իմ ֆուտբոլիստներին չեմ կարող մեղադրել որևէ բանում։ «Էրկուլեսի» հետ հանդիպումը «Ռեալի» հետ խաղից առաջ բացասաբար չի անդրադառնա մեզ վրա։ Հիմա կենտրոնանում ենք այն լավագույն խաղերից մեկի վրա, որոնք հնարավոր է տեսնել ընթացիկ մրցաշրջանում»,- Լուիս Էնրիկեի խոսքերը մեջբերել է championat.com-ը։