Կոլումբիայի վթարի ենթարկված ինքնաթիռի վառելիքը վերջացել էր
BAE Avro ինքնաթիռի, որն այս երկուշաբթի աղետի էր ենթարկվել Կոլումբիայում, վառելիքը վերջացել էր: ԶԼՄ-ներն է հասել ինքնաթիռի օդաչուի և կոլումբիացի ավիադիսպետչերի խոսակցության ձայնագրությունը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ձայնագրության մեջ լսվում է, որ օդաչուն մի քանի անգամ խնդրում է վայրէջք կատարելու թույլտվություն՝ տեխնիկական խնդիրների և վառելիքի պակասի պատճառով: Ավիադիսպետչերը վայրէջք կատարելու թույլտվություն տալիս է, սակայն ինքնաթիռը Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում վթարի է ենթարկվում:
Օդանավակայանի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ անձնակազմը հայտնել է շարժիչի հետ կապված խնդիրների մասին: Կոլումբիական ԶԼՄ-ները նաև հայտնել է վառելիքի անբավարարության մասին:
Ավիաաղետի պատճառների ուսումնասիրությունը կարող է տևել մի քանի ամիս: Վթարի հետևանքով զոհել է 71 մարդ, վեց մարդ կենդանի է մնացել:
Հարակից հրապարակումներ`
- Խաղի մեկնող բրազիլական թիմից երեքն են կենդանի մնացել ինքնաթիռի վթարից հետո
- Կոլումբիայում բրազիլական ֆուտբոլային հավաքականին տեղափոխող ինքնաթիռ է վթարի ենթարկվել