Դաշնակները գտել են պետական ապարատն իրենց կուսակիցներով համալրելու ելքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրել է. «ՀՅԴ–ն, պարզվում է, չնայած իր կոալիցիոն կարգավիճակին` չի կարողանում ամբողջովին վայելել իր իշխանավարման պտուղները: Բանն այն է, որ նախարարությունների աշխատակիցները հիմնականում քաղծառայողներ են, որոնց աշխատանքից ազատել կամ դաշնակցականներով փոխարինել հնարավոր չէ, իսկ հայեցողական պաշտոնները չնչին տոկոս են կազմում:
Այդ պատճառով շուտով ՀՀ Կրթության և գիտության ու Բնապահպանության նախարարություններում արմատական կառուցվածքային փոփոխություններ կարվեն: Հնարամիտ դաշնակցականները գտել են ելքը` ընտրություններից առաջ նշյալ նախարարություններում իրենց կուսակիցներին աշխատանքի տեղավորելու և ընտրական ռեսուրս հավաքելու համար նախարարությունների բազմաթիվ ստորաբաժանումներ կլուծարվեն և կվերակազմակերպվեն, իսկ նոր ձևավորվող ենթակառուցվածքներում աշխատանքի կընդունվեն դաշնակցականները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա