Տասնամյա տղան փրկել է «Շապեկոենսեի» խաղացողին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել. վայր է ընկել ինքնաթիռը, որում գտւնվել է բրազիլական «Շապեկոենսեի» ֆուտբոլային պատվիրակությունը։ Փրկվածների թիվն անընդհատ փոխվում էր, իսկ թիմի դարպասապահ Դանիլո Պադիլյան մահացել է հիվանդանոցում։
Փրկվածներից մեկը պաշտպան Ալան Ռուշելն է։ Isport.ua-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը փրկվել է 10-ամյա տղայի շնորհիվ։ Վերջինս տեղի բնակիչներից առաջիններից մեկն էր, որ վազեց դեպքի վայր։ Մյուսների հետ միասին տղան սկսեց փնտրել փրկվածներին և գտավ Ալանին։ Նա անմիջապես վազեց դեպքի վայր ժամանած փրկարարների մոտ ու ցույց տվեց նրանց, թե որտեղ է օգնության կարիք ունեցող ֆուտբոլիստը։