Ռաֆինյա Ալկանտարա. «Բարսելոնի» համար դժվար էր ստեղծել գոլային պահեր»
«Բարսելոնի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան խոստովանել է, որ իր թիմի համար հեշտ չի եղել ճեղքել «Էրկուլեսի» պաշտպանությունն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի խաղում։ Խաղալով դրսում՝ Լուիս Էնրիկեի սաներն արձանագրել են 1։1 հաշիվ, սակայն պատասխան խաղում, անշուշտ, կարող են շտկել իրավիճակը։
«Մենք պետք է ավելի շատ հեռահար հարվածներ կատարեինք։ «Բարսելոնի» համար դժվար էր ստեղծել գոլային պահեր։ «Էրկուլեսի» ֆուտբոլիստները հետ էին քաշվել, և մենք ազատ գոտիներ քիչ ունեինք։ Ինչ վերաբերում է «Ռեալի» հետ առաջիկա հանդիպմանը, ապա կասեմ, որ համապատասխան մոտիվացիա կունենանք»,- Ալկանտարայի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնը» Պրիմերայի շրջանակներում «Ռեալին» կհյուրընկալի դեկտեմբերի 3-ին։