Վարչապետը գլխավոր դատախազին առաջարկեց հանդիպել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի ասյօրվա նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուշադրությունը հրավիրեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների բարձրացրած հարցերին:
«Կխնդրեի գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այս հարցին, որովհետև ինձ և աշխատակազմ են դիմել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա, եթե ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողություն է իրականացնում դատախազությունը»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշեց նաև, որ կառավարությունն այդ գրությունները կփոխանցի դատախազություն, որտեղ նաև նշված կլինեն բոլոր այդ ծնողների կոնտակտները: