Վացկեն աջակցել է Տուխելին
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Ֆրանկֆուրտի» հետւ խաղում 1։2 հաշվով կրած պարտությունից հետո արդարացիորեն է քննադատել իր խաղացողներին։ Տուխելը շեշտել է, որ ֆուտբոլիստները տեխնիկական ու տակտիկական խնդիրներ են ունեցել, ինչպես նաև ցանկություն ու տրամադրվածություն չեն դրսևորել։
«Թոմասը շատ հիասթափված էր այդ խաղից։ Այդ հիասթափությունը ցուցադրում է, թե որքան է նա նվիրված իր աշխատանքին։ Մարզիչը, ինչպես բոլորս, պարզապես ցանկացել է, որ թիմը հաղթի։ Մենք ակումբի կողմից պարտավոր չենք մեկնաբանել մարզչի հրապարակային արտահայտությունները։ Թոմասը մեր մարդն է։ Նա, ով ճանաչում է ինձ ու մարզական տնօրեն Ցորկին, տեղյակ է, որ մարզիչն ազատ է իր աշխատանքում։ Մենք կարծում ենք, որ այդպես էլ պետք է լինի»,- Վացկեի խոսքերը մեջբերել է football.ua-ն։