Կառավարությունը համաձայնություն տվեց բնական գազի գնի վերաբերյալ արձանագրության կնքման առաջարկությանը
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Հիմնավորման համաձայն՝ ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2017թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի համար: Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
Հարակից հրապարակումներ`
- Գազի սակագնի նվացեզումը հետագայում սպառողի վրա չի ծանրանա. «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն
- Սպառողներին վաճառվող բնական գազի միջին սակագինը կնվազի 19,4 դոլարով
- Սահմանվեցին գազի նոր սակագներ
- Գազի նոր սակագինը կգործի հունվարի 1-ից, էլեկտրաէներգիայի սակագինը՝ փետրվարի 1-ից. Ռոբերտ Նազարյան
- Կկիրառվի գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման տարբերակված մոտեցում
- Հանձնաժողովը գազի սակագնի նվազեցման վերաբերյալ որոշումն ընդունեց