Սեմինարի հայ մասնակիցներին հավաստագրեր հանձնեց Եվրոպական Միության սպորտային տնօրենը
Ավարտվեց Ձյուդոյի Միջազգային Ֆեդերացիայի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համատեղ կազմակերպած մարզչական սեմինարը, որին մասնակցեցին մարզադպրոցների ձյուդոյի մարզիչները, ինչպես նաև բազմաթիվ մարզիկներ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի լրատվության բաժինը, սեմինարի վերջին օրը մասնակիցները Ձյուդոյի Եվրոպական Միության սպորտային տնօրեն Ալեքսեյ Յացկևիչի կողմից ստացան հավաստագրեր:
Հիշեցնենք, որ սեմինարը մեկնարկել էր նոյեմբերի 22-ից: Ալեքսեյ Յացկևիչն այս մի քանի օրերի ընթացքում հայ մարզիչներին ծանոթացրեց միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված նոր մեթոդներին և փոփոխություններին: